ՊԵԿ-ից հերքում են. «Գուդ թայմ»-ը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչին
09:16 - 26 ապրիլի, 2019

ՊԵԿ-ից հերքում են. «Գուդ թայմ»-ը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչին

Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել