Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով |tert.am|
09:16 - 24 փետրվարի, 2020

Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով |tert.am|

tert.am: Պակիստանը կիրակի ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Բելուջիստան նահանգի ՆԳ նախարարը:

Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել է ուխտագնացություններն այդ երկիր:

Բելուջիստանի գլխավոր նախարարը տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարել է Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:

Ավելի վաղ տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով փակել էին Աֆղանստանը, Թուրքիան և Հորդանանը:



comment.count (0)

Մեկնաբանել