Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|
07:51 - 09 ապրիլի, 2019

Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|

news.am: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծումը մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Այս ենթահանձնաժողովի նպատակն է պետական եւ տեղական բյուջեների կատարման արդյունավետության բարձրացումը սեփականության վերահսկողության ոլորտում, ինչպես նաեւ եկամուտների եւ փոխառությունների արդյունավետության բարձրացումը, հասարակությանը ժամանակին եւ անկանխակալ իրազեկումը»,- պարզաբանել է Թանդիլյանը։

Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծման առաջարկությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել