Պեկինը չի հաստատել կորոնավիրուսի հայտնվելու գործում ԱՄՆ հնարավոր ներգրավվածության մասին լուրերը |shantnews.am|
14:07 - 13 մարտի, 2020

Պեկինը չի հաստատել կորոնավիրուսի հայտնվելու գործում ԱՄՆ հնարավոր ներգրավվածության մասին լուրերը |shantnews.am|

shantnews.am: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը:

Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի աղբյուրի վերաբերյալ կան շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ են առաջ գալիս, որոնք «սևացնում են» Չինաստանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել