Պենտագոնը մտադիր է 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք
12:42 - 14 մայիսի, 2019

Պենտագոնը մտադիր է 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք

aysor.am: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը ռազմական նախագիծ է ներկայացրել: Պենտագոնը մտադիր է 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակվի ամերիկյան զորքի վրա կամ արագացնի միջուկային զենքի արտադրությունը:

Նոր նախագիծը կազմվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վերահսկողությամբ:

Նախագծով սահմանված չեն Իրանի դեմ ցամաքային գործողություններ, քանի որ դրա համար անհրաժեշտ կլիներ ներառել առավել մեծ թվով զորք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել