Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը |armenpress.am|
14:58 - 22 հունվարի, 2020

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը |armenpress.am|

armenpress.am:  Պետությունն այս տարի 5 անգամ ավելացրել է այն հանրակրթական դպրոցների թիվը, որոնց աշակերտների տրանսպորտայի ծախսերը փոխհատուցվում են: Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել կարգը:

«Անցյալ տարի մենք որոշում ենք կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները: Ըստ էության, շեշտակի փոփոխություններ ենք ունեցել: Մոտավորապես 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը: Եվ մոտավորապես 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են ծրագրով»,-ասաց նախարարը:

Նախարարությունը, սակայն դիտարկումներ է ստանում մարզերից, դրանք կհավաքագրեն և առաջիկա շաբաթներին փոխհատուցման տրամադրման կարգի մեջ վերանայումներ կարվեն: Նախարարը նշեց` հաջորդ տարիների ընթացքում միանշանակ կլինի կարգի բարելավում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել