Պուտինը Մեդվեդեւին նշանակեց ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ |armenpress.am|
14:14 - 16 հունվարի, 2020

Պուտինը Մեդվեդեւին նշանակեց ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am:  Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին: Դրանում ասված Է, որ այդ պաշտոնում նշանակված Է Դմիտրի Մեդվեդեւը:

Հրամանագիրը փոփոխություններ Է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու Է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:
Հրամանագիրն ուժի մեջ Է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել Է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:
ՌԴ նախագահը խոստացել Էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն Է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում Էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել