Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Կիևի հետ |tert.am|
05:25 - 13 հունիսի, 2019

Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Կիևի հետ |tert.am|

tert.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի գործակցությունը Կիևի հետ, չնայած Ուկրաինայի քաղաքական էլիտայի հետ ունեցած բարդ հարաբերություններին: Այդ մասին նա ասել է МИР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Известия-ն:

Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է նա պատկերացնում երկու երկրների հարաբերությունների ապագան Վլադիմիր Զելենսկիի իշխանության գալուց հետո:

Նրա խոսքով՝ հարաբերությունները երկու եղբայր ժողովուրդների միջև վաղ թե ուշ պետք է վերականգնվեն: Միաժամանակ, ըստ Պուտինի, այդ հարաբերություններն այլևս կախված չեն լինի գործող կամ նախկին քաղաքական գործիչների հետ ունեցած փոխգործակցությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել