Պուտինը WADA-ի որոշումը արբիտրաժային դատարանում բողոքարկելու հիմք է տեսնում |azatutyun.am|
07:30 - 10 դեկտեմբերի, 2019

Պուտինը WADA-ի որոշումը արբիտրաժային դատարանում բողոքարկելու հիմք է տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումը, որով Ռուսաստանը չորս տարով զրկվել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:

Պուտինը այդ որոշումն անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ WADA-ի գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժը «կոլեկտիվ բնույթ» ունի, իսկ դա արգելվում է կանոնադրությամբ: Ըստ այդմ, Ռուսաստանի նախագահը հիմք է տեսնում WADA-ի որոշումը բողոքարկելու Սպորտի արբիտրաժային դատարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել