Ջրօգտագործողները պարտքեր ունեն. Սուրեն Պապիկյան |tert.am|
13:47 - 19 հունիսի, 2019

Ջրօգտագործողները պարտքեր ունեն. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am։ Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում: Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Պատճառը կրեդիտորական պարտքերն են, հսկայական քանակը, որը մեծ գումար է կազմել 2018թ.-ին: Մոտավորապես 7 միլիարդ: Սա էլեկտրաէներգիայի կուտակված պարտքն է, որովհետև մենք ջուր ենք մղում պոմպերի միջոցով:

Շուրջ մեկ տասնամյակ ոչ մի լումա չի ծախսվել բարեկարգման համար: Ամբողջը ներդրվել է պարտքերը մարելու համար: Ընթացիկ տարվա գումարը մարել է նախորդ տարվա պարտքը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա՝ ջրօգտագործողների ընկերություններն ունեցել են այլ պարտավորություններ ևս, բայց այսօր ջրօգտագործողները կանգնած են խնդրի առաջ՝ բանկերից վարկ են վերցրել, որ խնդիրները լուծեն:

Պապիկյանն ասաց, որ ինքը դիմել է կառավարությանը՝ դրամական միջոցներ տրամադրելու խնդրով, որպեսզի հասնեն զրոյական մակարդակի, ինչից հետո կգնահատեն ջրօգտագործողների այս տեսքով մնալու նպատակահարմարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել