ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|
08:04 - 03 հուլիսի, 2019

ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար |aysor.am|

aysor.am։ ՆԱՏՕ-ն պատրաստում է «գունավոր հեղափոխություններ» իրականացնել ՀԱՊԿ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ի անդամները պատրաստում են պայմաններ ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրմամբ», - ասել է նա:

«Երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ էլ հակառուսական բաղադրիչ ունի: Սա գործնականում բազմիցս հաստատվել է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործընկերներին, ապա դաշինքի նպատակը մեր կազմակերպության դաշնակիցների հետ տարաձայնություններ ստեղծելն է», - ասել է Նուրգալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել