ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի 1-ին տեղակալի և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են
08:37 - 03 մայիսի, 2019

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի 1-ին տեղակալի և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե: 

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին և ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին և այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում և անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել