ՌԴ դեսպանատունը տարակուսած է Հայաստանի համար «ռուսական հեռուստաալիքների սպառնալիք» լինելու հայտարարությամբ |panarmenian.net|
13:37 - 31 հունվարի, 2020

ՌԴ դեսպանատունը տարակուսած է Հայաստանի համար «ռուսական հեռուստաալիքների սպառնալիք» լինելու հայտարարությամբ |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք է հայտնել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության առնչությամբ, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»:

Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ՀՀ «ազգային անվտանգությանը սպառնացող» ռուսական հեռուստաալիքների մասին հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

«Զարմանալի էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից տեղեկանալ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համամիտ է նման մոտեցմանը:

Կցանկանայինք հիշեցնել, որ Հակոբյանի հետ դեսպանի միակ, բավականին վաղուց տեղի ունեցած զրույցում վերջինիս հնչեցրած «առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս» ունենալու մտադրությունն ընդամենն ի գիտություն է ընդունվել: Մինչդեռ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ հարկավոր է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կարծիքը, որոնք ռուսական հեռուստաալիքների մշտական հանդիսատես են»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել