Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի |armtimes.com|
10:28 - 11 դեկտեմբերի, 2019

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի |armtimes.com|

armtimes.com։ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մակագրումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 10-ին, եւ դեռեւս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին:

Պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որն էլ այն վարույթ էր ընդունել: Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել