Սահմանադրության մեջ ինչ կա՝ մեզ համար պարտադրող է. Սերժ Սարգսյան |aysor.am|
11:06 - 05 հուլիսի, 2019

Սահմանադրության մեջ ինչ կա՝ մեզ համար պարտադրող է. Սերժ Սարգսյան |aysor.am|

aysor.am: Այսօր Արագածոտնի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ հրաժարվել է պատասխանել ղարաբաղյան բանակցությունների մասին հարցերին։

Իսկ Սահմանադրության օրվա խորհրդի հետ կապված հարցին ի պատասխան ասել է.

«Շնորհավորում եմ Սահամանդրության օրվա կապակցությամբ ու բոլորին մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանենք մեր Սահամանդրությունը՝ անկախ նրանից լավ եք համարում, թե վատ եք համարում։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։ Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել