«Սանիթեքը» պնդմամբ՝ արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան |tert.am|
12:11 - 23 ապրիլի, 2019

«Սանիթեքը» պնդմամբ՝ արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան |tert.am|

tert.am: Երևանի ավագանին քննարկում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Զեկուցողը ներկայացրեց, որ նշված պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են ոչ պատշաճ, պայմանագրային դրույթների խախտումներով, որի հետևանքով նշված ընկերությունները ենթարկվել են պատասխանատվության՝ նրանց նկատմամբ կիրառվել է պայմանագրերով նախատեսված տուգանքը:

Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը:

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ  երեկ և այսօր կապ է հաստատել «Սանիթեքի» ղեկավարության հետ և հետաքրքվել էր ինչ` դժգոհություններ ունեին քաղաքային իշխանությունից: «Հավաստացին ղեկավարությունից, որ պայմանագրային դրույթների խախտումներ ոչ միայն «Սանիթեքի», այլ Երևանի իշխանության կողմից է: Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան, իրենց վստահեցմամբ իրենք հաղթող կլինեն»,-ասաց նա և պարզաբանում խնդրեց, թե ի՞նչ խախտումներ է արել քաղաքային իշխանությունը, ի՞նչ հետևանքներ կունենա դատական պրոցեսը իմիջի, ներդրումների և այլնի առումով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել