Սա կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավոր չընտրելու մասին |news.am|
13:34 - 30 մայիսի, 2019

Սա կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավոր չընտրելու մասին |news.am|

news.am։ Սահմանադրական դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ թեկնածուի հերթական ընտրության տապալմանը։

«Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը պիտի շարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց նա՝ հորդորելով ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի թեկնածու չընտրելը չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսեւորման բացակայություն։

Հարցին՝ հնարավոր է՝ որոշի հանդիպել նախագահի հետ ու քննարկել այդ հարցը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե ինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում ու տարբեր հարցեր քննարկում։

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ նախագահ Արմեն Սարսգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը նախորդ խորհրդարանում մերժվեց ՀՀԿ–ի կողմից, Միզոյանը պատասխանեց. «Նորից հղում անեմ օրենքներին՝ թեկնածու առաջադրելու իրավունքը նախագահին է, եւ նա ունի իր պատկերացումները։

Նա, ելնելով այս կամ այն փաստարկներից, առաջադրումներ է անում։ Տեսնենք՝ հաջորդ առաջադրումը ոնց կինի»։

Արարատ Միրզոյանը հերքեց պնդումները, թե դա դեմարշի արտահայտություն չէ: Տեսակետին, թե դրանով ԱԺ-ն անվստահություն է հայտնում նախագահի ինստիտուտին, նա ընդգծեց, որ դա ոչ թե դիտարկում է, այլ քաղաքական հայտարարություն. «Ես նման պնդում չէի անի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել