Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|
12:59 - 13 մարտի, 2019

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. 

«Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում, քանի որ նպատակահարմար չի համարել»:

Մեր հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց.

«Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքները այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ:

Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է հավանաբար նախատեսված, որ ուժային ձեւով լուծել խնդիրը, այսինքն գործը ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան մինչեւ դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա»,- ասաց Ալումյանը:

Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ գործով վկա Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ եւ այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, բայց էլի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը եւ դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ եւ այս գործը այսպես ասած կանցկացնեն»,- ասաց Ալումյանը:

armtimes.com

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել