Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել, որ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն |armenpress.am|
17:51 - 11 ապրիլի, 2019

Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել, որ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն |armenpress.am|

armenpress.am: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ։ Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը հայտարարել է ՝ ելույթ ունենալով «Կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների մասին» զեկույցի քննարկման շրջանակում, և կոչ է արել, որ ԵԽԽՎ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն։

Նա իր ելույթում նշել է.

«Այսօր մենք քննարկում ենք ծավալում ժողովրդավարական հասարակություններին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի մասին: Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Մարթ դե Վենին իր ազնիվ և մանրամասն զեկույցի համար, որտեղ փողերի լվացման խրթին ճանապարհները հայտնաբերված են և կազմակերպված հանցավորության իրական սպառնալիքը միանշանակ գնահատականի է արժանանում: Միաժամանակ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաջ հետաքննող լրագրողներին, որոնք, ցավոք սրտի, կյանքի գնով բացահայտում են այս հանցավոր կապերը, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են ժողովրդական հասարակություններին:

Կոռուպցիան՝ որպես այդպիսին, նոր երևույթ չէ: Նորությունն այս դեպքում միայն այն արագությունն է, որի պարագայում կոռուպցիան մի երկրում կարող է ազդել ընդհանուր համակարգի վրա: Չնայած այն հանգամանքին, որ փողը չի գնում սեր, բայց դրանով հնարավոր է ձեռք բերել ազդեցություն: Գողացված գույքը և գումարները շատ արագ հայտնվում են օֆշորում, որտեղից տարբեր կեղծ կազմակերպությունների միջոցով այն օգտագործվում է քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելու, ճշմարտությանը լռեցնելու և բարեվարքության աղճատման համար:

Ցավոք սրտի, նույնիսկ ԵԽԽՎ-ն զուրկ չէր այս ազդեցությունից: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Սրա հետ մեկտեղ ես պետք է գնահատեմ մեր ջանքերը, որ այս ազդեցությունը մերժել ենք, որի մասին մանրամասն նշվում է 2185 որոշման մեջ:

Թերևս փողի լվացման մեխանիզմ կառուցելու համար հարկավոր է մի շարք անձանց համագործակցություն, սակայն ուրախալին այն է, որ մեկ անձը կարող է այս շղթան բացահայտել: Ես երկրորդում եմ զեկուցողի կոչն առ այն, որ անդամ պետություններն իրենց երկրներում հետամուտ լինեն վերը նշված կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ համապատասխան գործեր հարուցելուն, որոնք փաստագրվել են Անկախ Հակակոռուպցիոն Մարմնի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսի անդամ երկրներում, այլապես մենք շարունակաբար կպայքարենք հետևանքների և ոչ թե իրական պատճառների դեմ: Իհարկե այն պարագայում, որ որոշ անդամ երկրներում կոռուպցիան հանդիսանում է իշխանության հիմնասյուներից մեկը, այս հույսերը արդարացված չեն, սակայն արդ այդ երկրները պետք է մշտապես լինեն միջազգային հանրության ուշադրության ներքո:

Հետևաբար, անդամ երկրներում աշխատանքին զուգահեռ մենք պետք է ուժեղացնենք համաեվրոպական մեխանիզմները, որպեսզի կանխենք փողերի լվացումը և կազմակերպված հանցավորության ազդեցությունը: Ի հավելումն մեր գործիքակազմի, օրինակ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագիտական խորհուրդը (Moneyval), Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), ՄԱԿ-ի հակակոռուպցիան, մենք պետք է աշխատենք քաղաքացիական հասարակության հետ, օրինակ Թրանսփարենսի Ինթերնեյշնալի և անկախ հետաքննող լրագողների խմբի հետ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել