Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին
10:08 - 01 հունիսի, 2019

Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին

Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 1-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին:

Նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման հարցերով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») կատարման ընթացքը, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացման և հիմնական ուղղությունների իրականացման հերթական ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ինտեգրման խորացման ուղղությունների սահմանումը, ինչպես նաև այլ հարցեր։

Ներկայացվել է «ճանապարհային քարտեզների» իրականացման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաև օդային տրանսպորտի մասով «ճանապարհային քարտեզի» առանձին կետերի կատարման ավարտի գործընթացը:

Քննարկվել են նաև 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման, «Նավագնացության մասին» Համաձայնագրի և դրա հետագա իրականացման միջոցների, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարարության առաջարկով՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախորդել էր նշյալ միջոցառման նախապատրաստման նպատակով ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը, որի ընթացքում համապատասխան մասնագետներն աշխատել են նախարարական նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստման շուրջ, որոնք այնուհետև ններկայացվել են նախարարների քննարկմանն ու հաստատմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել