Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|
16:38 - 05 մարտի, 2020

Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

civilnet.am: «Այո»-ին հատկացված 4 016 տեղերը ամբողջությամբ լրացվել են, ու հիմնական հատվածը եղել է մեր այն հատվածը, որը մասնակցել է նաև նախորդ ընտրություններին․ այս մասին ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Ես բացառում եմ, որ այդ անձանց զգալի մասը ՀՀԿ-ականներ են»,- ասաց նա՝ անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը»-ին հատկացված տեղերը ՀՀԿ և ՀՅԴ անդամներով համալրելու լուրերին։

Նրա խոսքով՝ եթե անգամ կան խնդիրներ, ու ինչ-որ մարդիկ տարբեր ձևերով հայտնվել են այդ հանձնաժողովներում, իրենք կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջիններիս հանձնաժողովների կազմից հեռացնելու համար․ «Ես լսել եմ այդ մասին, բայց օրինակ Գյումրիից ու Վանաձորից բողոքները եկել են այնտեղից, որ քաղաքացիները ակնկալիք են ունեցել հայտնվել այդ ցուցակներում ու չեն հայտնվել»։

Այս օրերին տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ նախկինում «Ելք» կամ «Իմ քայլը» դաշինքներից եղել են հանձնաժողովի անդամ, սակայն առաջիկա հանրաքվեին ընդառաջ զրկվել են այդ ցուցակներում տեղ գտնելու հնարավորությունից։ Քաղաքացի Միհրան Մխիթարյանն էլ համադրել էր նախկին ու առաջիկա ընտրություններում հանձնաժողովների ցուցակներն ու պարզել, որ «Իմ քայլը»-ի հանձնաժողովների անդամներից ավելի քան 500-ը նախկինում հանձնաժողովի անդամներ են եղել ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել