Սուրեն Պապիկյանը և Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետների հետ |tert.am|
13:38 - 13 մայիսի, 2019

Սուրեն Պապիկյանը և Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետների հետ |tert.am|

tert.am։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։

Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում նպաստել կրթական գործընթացի մշակույթի բարելավման, բնագավառի վրա քաղաքական և վարչական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։

Արայիկ Հարությունյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել մայիսի 26-ին հանրապետությունում անցկացվող կենտրոնացված առարկայական քննությունների վրա և առաջարկել նրանց միջոցներ ձեռնարկել՝ հեռավորությամբ պայմանավորված քննական կենտրոններ տեղափոխվելու դժվարություններ ունեցող աշակերտների համար անվտանգ և ապահով փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել