Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար |armenpress.am|
11:16 - 24 սեպտեմբերի, 2019

Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար |armenpress.am|

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին:

Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտևի 6-7 ժամ:

18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ:

Քայլեր են կատարվում նաև կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 20-ին:

Արփա-Սևան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչև սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել