Սևանի կոլեկտորը՝ 5600 տոննա խողովակներ, քանդվել, վաճառվել է․ Միքայել Մելքումյան |tert.am|
10:39 - 17 հուլիսի, 2019

Սևանի կոլեկտորը՝ 5600 տոննա խողովակներ, քանդվել, վաճառվել է․ Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: 2003թ-ի Կառավարությունը որոշումը ներկայացրեց, ըստ որի՝ 5600 տոննա խողովակներ օտարվել են կառավարության կողմի. դա եղել է Սևանի կոլեկտորը, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ, այն ժամանակ կոլեկտորի կառուցումն անավարտ էր․ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ կոլեկտորը խորհրդային տարիներին աշխատել է Կրասնոսելսկից (ներկայիս Ճամբարակ ) մինչև Սևան, իսկ ներքևի հատվածը` Գավառ, Մարտունի, Վադենիկ, չի աշխատել։

«Հիմա քանդել, վաճառել ենք դրանք, չեմ ուզում ասել, որ ում ենք տվել այդ գումարները... փողը եկել է «Հայջրմուղ կոյուղու» վրա, որը պետք է ներդրումներ աներ, բայց չի արվել։ Մենք մի հատ հասկանանք՝ ով ինչ չի արել էս վերջին 2-3 տարում»,-ասաց նա։

Մելքումյանը նկատեց, որ քաղաքական հեղափոխություն ենք արել, բայց չեն կարողանում ասել, որ Սևանը այլևս չի աղտոտվելու։ «Ասում ենք՝ հարաբերություններն արդար են, ամեն տեղ կարգուկանոն պիտի լինի, այլևս հին բաները չեն լինելու, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է, արհեստական մենաշնորհներ չկան, բա հեղափոխությունից հետո մեզ հարց տանք՝ չենք կարո՞ւմ չկեղտոտենք Սևանը:

Էդ հեղափոխությունը չի նշանակում, որ Սևանը չպիտի կեղտոտենք, կեղտոտելն էլ պիտի լինի սահմաններում և պետք է կենսաբանական մաքրում կատարվի: Ուզում եմ տեսնել՝ վերջին տարուկեսվա ընթացքում հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգում ո՞վ ինչ պիտի աներ, որ չի արել», - հարցրեց Մելքումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել