Սևանի համայնքապետը հանդիպում է լճի ափամերձ շինությունների՝ ճանապարհը փակած սեփականատերերի հետ
08:24 - 15 հուլիսի, 2019

Սևանի համայնքապետը հանդիպում է լճի ափամերձ շինությունների՝ ճանապարհը փակած սեփականատերերի հետ

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն այս պահին հանդիպում է Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերի հետ, որոնք այսօր առավոտյան ի նշան բողոքի փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը։

Վերջիններս նման քայլի դիմել են՝ պահանջելով, որ իրենց ընդունեն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ճանապարհը փակած քաղաքացիները հայտարարել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով հանգստացողները խուսափում են Սևան հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում:

 

Սևանի համայնքապետարան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել