Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ |armenpress.am|
14:35 - 26 դեկտեմբերի, 2019

Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում հեռահար սպառազինության գնման վերաբերյալ։


Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով Ս-400-ների գնման հնարավորության մասին հարցին՝ գեներալը նշեց, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում։

«Հեռահար սպառազինության այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշեց Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել