Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելը չի նշանակի յուրայինի գործուղում ՍԴ․ ԱԺ նախագահ |24news.am|
11:49 - 31 մայիսի, 2019

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելը չի նշանակի յուրայինի գործուղում ՍԴ․ ԱԺ նախագահ |24news.am|

24news.am: Մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի թափուր պաշտոնին ներկայացնելու մասին առաջարկությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ եթե Վահե Գրիգորյանն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել