Վահե Հովհաննիսյանը չի կարող հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին |restarttimes.am|
12:16 - 30 մայիսի, 2019

Վահե Հովհաննիսյանը չի կարող հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին |restarttimes.am|

restarttimes.am: ԵՊՀ ռեկտորի թեկնածուների վերաբերյալ շատ խոսեցինք, բայց Հոգաբարձուների խորհրդի նիստից ընդամենը 2 ժամ առաջ տեղեկացանք, որ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանը չի համապատասխանում ԵՊՀ ռեկտոր-կառավարչի չափանիշներին։

Այսպես ուրեմն, ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի 3-րդ գլխի 3․2 կետի՝ ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ, դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։ Իսկ ԵՊՀ պաշտոնական կայքը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու Վահե Հովհաննիսյանի աշխատանքային գործունեությանը։

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2018 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ

2008 – 2018 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ

2016 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս

2015 – 2016 թթ. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ

2004 – 2008 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ

2003 թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության գլխավոր մասնագետ

2000 – 2002 թթ. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն՝ իրավախորհրդատու

Ինչպես երևում է ԵՊՀ պաշտոնական կայքում ներկայացված կենսագրականից պարոն Հովհաննիսյանը ունի ընդամենը 1 տարվա ղեկավար աշխատանքի փորձ և չի՛ համապատասխանում ԵՊՀ ռեկտոր ընտրվելու չափանիշներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել