Վրաստանում մոտ 18 հազար ընկերություն 4 ամսով կազատվի հարկերի վճարումից |news.am|
18:01 - 13 մարտի, 2020

Վրաստանում մոտ 18 հազար ընկերություն 4 ամսով կազատվի հարկերի վճարումից |news.am|

news.am: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 հազար ընկերություն, որոնք վնաս են կրել նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, 4 ամսով կազատվեն հարկերի վճարումից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Գախարիան ասել է, որ այդ ընկերություններում աշխատում է մինչեւ 50 հազար մարդ:

«4 ամիս՝ մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս, դա կկազմի ավելի քան 100 միլիոնի չափով ֆինանսական ռեսուրս»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Վրաստանի կառավարության մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է ավելացված արժեքի հարկին: Վարչապետի խոսքով՝ միայն դրա շնորհիվ մեկ տարում տնտեսությանը կհաջողվի վերադարձնել 1,2 մլրդ լարիի չափով ֆինանսական ռեսուրսները:

Նա նաեւ հիշեցրել է, որ կոմերցիոն բանկերը համաձայնել են համագործակցել կառավարության հետ՝ կորոնավիրուսից տուժած բիզնեսի աջակցման համար: Երկրի խոշոր կոմերցիոն բանկերը՝ TBC Bank, «Վրաստանի բանկ» եւ Liberty Bank, արդեն հայտարարել են սպառողների համար 3 ամսով վարկերի վճարման հետաձգում տրամադրելու մասին:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրոսով վարակման 25 դեպք:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել