Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետ |armenpress.am|
19:55 - 25 փետրվարի, 2020

Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի իր ղեկավարած մարզի հատվածում իրավիճակն այժմ հանգիստ է:Այս մասին Չոբանյանն ասաց փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին շրջանում արձակած կրակահերթերին:

«Վերջին շրջանի իրադարձություններն էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որոնք լինում էին նախկինում: Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել: Անհանգստանալու ոչինչ չկա, բարեբախտաբար, մենք ունենք վիրավոր, որի կյանքին ոչինչ չի սպառնում: Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց Չոբանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել