«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք Հայաստանինը չի եղել. Մարուքյան |aysor.am|
08:45 - 01 ապրիլի, 2019

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք Հայաստանինը չի եղել. Մարուքյան |aysor.am|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարութանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը կարելի է վերաձևակերպել որպես «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

««Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձը Հայաստանի բանաձևը երբեք չի եղել որևէ իշխանության ժամանակաշրջանում։ Դա Ադրբեջանի բանաձևն է, որը փորձ է արվում մեզ վերագրել։ Հիմա մենք ասում ենք՝ ոչ թե մենք պետք է վախենանք, որ մեր վրա հարձակվեք ու պետք է զիջենք ինչ-որ բաներ, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք՝ կարող է դուք կորցնեք։ Այլ բան է, որ պետք է հասկանալ պաշտպանության նախարարի հայտարարությունը և Փաշինյան-Ալիև հանդիպումը որքանով են իրար հետ կապված։ Կարծում եմ, որ կապված պետք է լինեն։ Կարծում եմ, իշխանությունները կտան պարզաբանումներ», - ասաց Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել