Քաղաքապետարանը կանաչապատելու է Սարալանջի համայնքապատկան հողերը
05:29 - 22 մարտի, 2019

Քաղաքապետարանը կանաչապատելու է Սարալանջի համայնքապատկան հողերը

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Կներեք էմոցիոնալ զեղման համար, բայց սա իմ երազանքի պրոյեկտն է: Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:»

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել