Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն
05:49 - 27 մարտի, 2019

Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը։

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում «խելացի» լուծումներ ապահովելու համար:

«Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել