Քննարկվել է ԱԱՏՄ մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը
14:32 - 28 փետրվարի, 2020

Քննարկվել է ԱԱՏՄ մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Հունվարի 24-ից տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական կետերը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի են անցել։

Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։

Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել