Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|
14:19 - 13 փետրվարի, 2020

Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|

aysor.am: Բանակում զոհերի թվի աճ դեռևս չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

«Դեռևս թվի աճ չկա: Որքանով ես տեղյակ եմ՝ թիվը գրեթե բոլոր տարիներին նույն կերպ պահպանվում է, սակայն մեկ զոհն անգամ անընդունելի է և պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում», - ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա: Պատգամավորը նաև նկատեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կքննարկի այս հարցը՝ ընդգծելով, որ, առհասարակ, բանակում տիրող իրավիճակի մասին քննարկումները մշտապես հանձնաժողովի ուշադրության տակ են:

«Բանակում տիրող իրավիճակը Պաշտպանության հանձնաժողովի քննարկման առարկան է հանդիսանում: Բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու և հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել