Ֆինլանդիայում ընտրությունների արդյունքում ձևավորվել է երկրի պատմության մեջ ամենաշատ կին պատգամավորներով խորհրդարանը |tert.am|
09:54 - 15 ապրիլի, 2019

Ֆինլանդիայում ընտրությունների արդյունքում ձևավորվել է երկրի պատմության մեջ ամենաշատ կին պատգամավորներով խորհրդարանը |tert.am|

tert.am: Ապրիլի 14-ին Ֆինլանդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 200 պատգամավորական մանդատից 92-ը ստացել են կանայք: Այս մասին գրում է fontanka.ru-ն՝ նկատելով, որ սա ռեկորդային ցուցանիշ է երկրի պատմության մեջ:

Ամենաերիտասարդ պատգամավորը Կանաչների կուսակցության 24-ամյա ներկայացուցիչ Իիրիս Սուոմելան է՝ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը: Քաղաքական գործիչն իր հիմնական նպատակն է անվանել մարդու իրավունքների պաշտպանությունն ու խտրականության դեմ պայքարը:

«Ձախակողմյան ուժերի միության» 31-ամյա նախագահ Լի Անդերսոնը, հավաքելով 24 000 ձայն, դարձել է այս ընտրություններում ամենաշատ քվե ստացած կին թեկնածուն:

Հատկանշական է, որ հենց Ֆինլանդիայում են կանայք առաջին անգամ՝ 1907թ., խորհրդարանի անդամ ընտրվել՝ ստանալով 19 տեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել