100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ․ Սուրեն Պապիկյան |factor.am|

08:16 - 25 հուլիսի, 2019

factor.am։ Կառավարության հուլիսի 23-ի նիստում գործադիրն ընդունեց որոշման նախագիծ, որով մեկ տարվա ընթացքում պետության կողմից 231 անձ ունեցող 100 ընտանիքի նվիրատվությամբ կտրվի 106 բնակելի տարածք։

Կառավարության համաձայնությանը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչներն իրենց զբաղեցրած տարածքները սեփականության իրավունքով կստանան տվյալ հասցեներում հաշվառված և մինչև 2017 թվականը տվյալ տարածքում փաստացի բնակվող այն ՀՀ քաղաքացիները, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան ձեռք չեն բերել, չեն ստացել նաև ֆինանսական աջակցություն, սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ անշարժ գույք չունեն։

Ավելին՝ factor.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել