10:45-ի դրությամբ, առաջին դասարանցիների առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա. Կրթության և գիտության փոխնախարար |news.am|
07:41 - 16 մայիսի, 2019

10:45-ի դրությամբ, առաջին դասարանցիների առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա. Կրթության և գիտության փոխնախարար |news.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը:

ՀՀ կրթության և գիտության փոխանախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ համակարգը երեկ է գործարկվել, որը փորձնական մեկնարկել է Երևանում:
«Համակարգը բազում փորձարկումներից հետո է մեկնարկել Երևանում: Կանխատեսվում է 2019-2020 ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, ու տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:

Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:

«ժամը 09:00-ից մինչև 09:15 ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպորց, որ մեկ մարդը 124 տեղը ամբողջությմաբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են», - ասաց նա:

«Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են», - ընդգծեց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել