2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|
10:00 - 28 հունիսի, 2019

2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է. Սեմերիկով |news.am|

news.am։ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Այսօր ես կարող եմ որոշակի վստահությամբ ասել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է:

Համապատասխան որոշումը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից, նրանք հավանություն են տվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկինածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համար:

Մնում է սպասենք այդ հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշման ստորագրմանը, քանի որ միայն նա է որոշում ընդունում գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Հենց որ դա տեղի ունենա, մենք կտեղեկացնենք մեր պետությունների ԶԼՄ-ներին», - նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել