Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա և չփորձեք սպառնալ․ Արման Թաթոյանը՝   Վաղարշակ Հակոբյանին
12:42 - 12 մայիսի, 2020

Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա և չփորձեք սպառնալ․ Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Պատգամավոր պարոն  Վաղարշակ Հակոբյան, մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավուքնների պաշտպանի վրա: Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, խորհրդարանում  Վաղարշակ Հակոբյանի ելույթին անդրադառնալով ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Արարատ ՄԻրզոյանը կոչ արեց ՄԻՊ-ին նման կերպ չխոսել պատգամավորի հետ, սակայն Թաթոյանը շարունակեց։ 

«Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասանատվության բոլոր մեխանիզմները, ավելին Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավուքնների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Եվ մեկ բան ՝ կանանց իրավուքններին նվիրված է հսկայական բաժին։ Ավելին «Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտանությանը» նվիրված բաժին նույնպես կա»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել