Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|
18:28 - 13 մայիսի, 2020

Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր ասել է, թե անվտանգության ուժերին հրամայել է պաշտպանական մարտավարությունից անցնել հարձակումների թալիբների ու մյուս զինյալ ուժերի դեմ: Իր հեռուստաելույթում նա նշել է, որ հարձակողական գործողությունների վերսկսումը անհրաժեշտ է պետությունը, քաղաքացիներին ու երկրի ենթակառույցները պաշտպանելու համար:

Աշրաֆ Ղանիի հրամանը հաջորդում է նախօրեին զինյալների իրականացրած մահաբեր հարձակումներին: Մայիսի 12 -ին երկու անջատ հարձակումների հետևանքով առնվազն 48 մարդ է սպանվել: Առաջին հարձակումը իրականացվել է Քաբուլի հիվանդանոցներից մեկի վրա:

Այսօր Աֆղանստանի առողջապահության նախարարն ասել է, որ հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, այդ թվում` երկու երեխա, 16 մարդ վիրավորվել է: Երկրորդ հարձակումը կազմակերպվել է բարձրաստիճան ոստիկանի հուղարկավորության ժամանակ: Հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, 68 -ը` վիրավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել