Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը |armenpress.am|
16:38 - 02 հունիսի, 2020

Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

Նախագծով նախատեսվում է, որ վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները եւս կարողանան էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետեւ այդ նույն եղանակով դատարանից ստանան փաստաթղթերը եւ ներկայացնեն դատախազին:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ մի շարք երկրներում փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու համակարգն արդյունավետ գործում է:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել