Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ
18:28 - 14 հունիսի, 2020

Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ

Հայ Հեղափոխական Դաշնակցության  Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:

Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել