«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է դիմել ՍԴ․կոչ ենք անում ԼՀԿ-ին միանալ մեզ․ Իվետա Տոնոյան
12:56 - 17 հունիսի, 2020

«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է դիմել ՍԴ․կոչ ենք անում ԼՀԿ-ին միանալ մեզ․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Առաջին՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման և ընդհանուր աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությամբ ենք այսօր հանդես գալու։ Երկրորդ՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված արգելքի  որոշման իրավաչափությունը։ Այսինքն՝ քննիչ հանձնաժողով են ստեղծում և դիմում ենք ՍԴ, այս երկու քայլերն հենց այսօր անելու ենք, դրանք արդեն ուժի մեջ են »։

Պատգամավորը նշեց, որ կոչ են անում իրենց   իմիանալ  «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքվեն։ Տոնոյանը նշեց, որ միգուցե արժանանան քննադատությունների, որ այդ ամենի ժամանակը չէ, սակայն վերջինս հավելեց․

«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, և պարտավոր ենք պարզել, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարելու գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, և արդյոք կառավարությունն ու պարետատունը իրավաչափ և ժամանակին գործողություններ են իրականացնում։ Իշխանության որոշումերի հապաղումից շատ դեպքերում կախված է եղել,թե՛ վարակի տարածման տեմպերի ահագնացումը, թե՛ մահերի թվի աճը։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց մեղքի բաժինն ընդունեցին, բայց միայն ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի ու առողջության հետ»։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիաները հակահամաճարակային չեն և արդյո՞ք չեն նպաստում վարակի տարածմանը, պատգամավորը նշեց, որ իրենք որևէ ակցիա չեն իրականացրել։

«Ընդամենը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ իշխանության կողմից սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում մեր համակիրները և հասարակ քաղաքացիները, ովքեր իրենց անհամաձայնությունն են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ նրանք ինքնաբուխ հավաքվել են։ Մենք որևէ  հարթակում որևէ կոչ, հորդոր չենք հղել մարդկանց հավաքվելու։ Մեզ համար մեր ազգաբնակչության առողջությունն է»,- ասաց Տոնոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել