Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա այսօր երեկոյան․ Իվետա  Տոնոյան
13:29 - 17 հունիսի, 2020

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա այսօր երեկոյան․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառակյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց  պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Խոսելով խմբակցության աշխատանքների մասին պատգամավորը նշեց․

«Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով, որը նախանշել էինք։ Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում։ Այնպես որ այս մասով մենք շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել