Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
 |factor.am|
22:50 - 18 հունիսի, 2020

Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով։ Այս մասին ասաց Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՔԾ-ն պարտավոր է նյութեր նախապատրաստել և պարզել՝ արդյոք նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելած Ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը թույլ չտալու կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողություններին, իսկ քրգործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ քրգործ հարուցել: Գլխավոր դատախազությունն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, համարել էին, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության հատկանիշների մասին կոնկրետ տվյալներ չի պարունակում:

Ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել