Այս ամենը պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ, փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ․ Իվետա Տոնոյան
11:29 - 22 հունիսի, 2020

Այս ամենը պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ, փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ․ Իվետա Տոնոյան

Նախորդ շաբաթ, երբ գլխավոր դատախազը խորհրդարան էր ներկայացրել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մենք շատ հիմնավոր կերպով անդրադարձել ենք այս հարցին, նշելով, որ գլխավոր դատախազը այս դեպքում չի կատարում իր գործառույթները և բացարձակ օրինական հիմքից զուրկ միջնորդությամբ է հանդես գալիս։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը և ՍԴ-ի վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ասաց․

«Նախօրեին  մենք ուենցանք դատարանի որոշումը, որով  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը չեղարկվեց , ես ինչ եմ ուզում ասել՝ նախկինում հնչեցված մեր բոլոր տեսակետները ուժի մեջ են, սակայն այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ հանգամանքին, թե ինչո՞ւ , ինչպե՞ս և ինչի՞ համար։ Ընդամեը կարող եմ ասել սա ոչ մեր հաղթանակն է և ոչ էլ իշխանությունների պարտությունը, այս հանգամանքը եկավ միայն ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա   դատարանը պարտավոր է իրացնել իրեն վեապահված գործառույթները։ Իրավական առումով, մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները։ 

Ինչ վերաբերում է ՍԴ-ի հետ կապված զարգացումներին, նախկինում բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, որ ՍԴ-ի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը, և ես սա ասում եմ առանց հեգնանքի, առանց սարկացմի  և խորապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր, այս իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգնած՝ իշխանությունները միևնույնն է  շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանդրական դատարանի կամ ՍԴ դատավորների նկատմամբ։ Մենք այս հարցի շուրջ բազմիցս հնչեցրել ենք մեր տեսակետները, որ սկսած դատարանները շրջափակելուց, սկսած  ՍԴ  դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, հանրաքվեի հռչակումից, այնուհետև  հանրաքվեի չեղարկումից, հիմա էլ Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը, որով որ նախատեսում է 12 տարի պաշտոնավարած դատավորոներին թոշակի ուղարկել, պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ։ Ես, իհարկե հասկանում եմ, որ միգուցե իշխանությունների սռտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, ով մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմնաված բարիքներից, բայց չի կատարել որևէ գործառույթ, որը օրենքով պարտավոր էր իրականացնել։ Իսկապես, ուզում եմ վերջին անգամ սթափության, զգոնության կոչ ուղղել իշխանություններին , այսօր դրա ժամանակը չէ։

Գործում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, աշխատում են խորհրդարանական ուժերը, եթե կա արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա,  մենք կարող ենք գնալ իրավական այս ճանապարհով։ Ոչ թե մեկը մեկին հերթ չտալով խորհրդարան բերել օրենսդրական նախաձեռնություններ, որոնց իրավական անլիառժեքության դիտարկումները մենք բազմիցս թվարկել ենք։Այս փաստաթղթի վերաբերյալ նույնպես բազմաթիվ են դիտարկումները, սկսած այն հանգամանքից, որ այս նախագիծը հակասում է սահմանադրութան առաջին և երրորդ մասերին, ինչպես նաև միջազգային կազամկերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ։ Իսկապես կոչ եմ անում առաջնորդվել այն օրակարգով, որը ծառացած է մեր երկրի առաջ, իսկ դա վստահաբար  ՍԴ-ն կամ ՍԴ դատավորներից ձեռփազատվելը չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել