Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կբողոքարկի իր գույքի վրա արգելանք դնելու՝ դատարանի որոշումը |factor.am|
17:55 - 26 հունիսի, 2020

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կբողոքարկի իր գույքի վրա արգելանք դնելու՝ դատարանի որոշումը |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դեմ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը որոշել է որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 3․000․000 դրամի չափով արգելանք դնել Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը նշեց, որ սա ընթացակարգային որոշում է, և պատրաստվում են բողոքարկել այն։ «Մենք չենք ստացել դատարանի որոշումը արգելանք դնելու մասին՝ ո՛չ հայցադիմումն ենք ստացել, ո՛չ էլ դատական որոշումը։

Ստանալուց անմիջապես հետո մենք բողոքարկելու ենք այն, որովհետև Արմեն Ամիրյանի վրա քրեական գործ կա հարուցված ՀՔԾ-ի կողմից, և այդ ընթացքում մեր դեմ, իբրև թե, զրպարտության համար դատական գործ հարուցելը և մի հատ էլ արգելանք դնելը մեր միջոցների վրա, իհարկե, անմիջապես բողոքարկվելու է։ Դա ընթացակարգ է, հետո է դատարանը կողմերին լսում, որոշում՝ դա ճիշտ է, թե ճիշտ չէ։ Սա որոշում է, որի հետ կապված որևէ մեկին խորհուրդ չէի տա ոգևորվել»,- նշեց ռեժիսորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել