Մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում, դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը․ Գևորգ Պապոյան |lragir.am|
11:26 - 29 հունիսի, 2020

Մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում, դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը․ Գևորգ Պապոյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

Ինչպես եք գնահատում գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում գույքահարկնաստիճանաբար բարձրանալու է միջինը 4 անգամ:

Մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն ավելանալու են, եթե համեմատենք, որ նախկինում եկամտային հարկը 23, 28 և 36 տոկոս համակարգով էր հաշվարկվում, իսկ ձեր նշած ժամկետում այն հասնելու է 20 տոկոսի: Դրա արդյունքում մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Այսինքն այս առումով խնդիր չկա, ավելին, մենք հայտարարել ենք, որ մեզ համար առաջնային է, որպեսզի մենք քիչ հարկենք աշխատանքը, ջանքը:

Այսինքն բիզնեսի շահութահարկը ավելի քիչ ենք հարկում, մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը: Բայց գույքահարկից ստացվող եկամուտները բազմապատիկ անգամ ավելի քիչ են, քան եկամտային հարկից կամ շահութահարկից նվազեցումները:

Օրինագծի քննադատները նշում են, որ դրանից տուժելու են հատկապես Երևանի կենտրոնում բնակվող անապահով խավի մարդիկ, որոնք գուցե ստիպված լինեն վաճառել իրենց տները՝ չկարողանալով վճարել գույքահարկը: Իշխանությունը պնդում է, որ անապահով խավի համար առանձին դրույթներ կգործեն: Իսկապես կա՞ նման վտանգ, որի մասին ահազանգում են:

Երևանի կենտրոնում ապրող անապահովները չեն տուժի: Երկու օրինակ կարող եմ բերել. Մեկն այն է, որ եթե թոշակառուներ են ապրում, ապա եթե նրանք գույքահարկ չվճարեն, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվի, քանի որ թոշակից չեն կարող բռնագանձում կատարել: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք իրոք սոցիալապես խոցելի են, ապա կա դրույթ, որը հնարավորություն է տալիս համայնքին 10 տոկոսի չափով զիջումներ կատարել: Այդ 10 տոկոսը հատուկ այդ նպատակով է նախատեսվում:

Այսինքն եթե տնտեսական ինչ-որ նպատակահարմարություն կա կամ սոցիալական ինչ-որ խնդիր կա, այդ մարդկանց, բնականաբար, համայնքը կարող է աջակցել: Այս առումով կարծում եմ՝ որևէ խնդիր այդ դեպքերում չի կարող առաջանալ: Մնացած դեպքերում թանկարժեք գույքը պետք է իր արժեքին համապատասխան հարկվի:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել