Մահացած զինծառայողների ծնողները, այրին, մինչև 27 տարեկան զավակները պետական բուհերում կուսանեն անվճար |hetq.am|
12:15 - 09 հուլիսի, 2020

Մահացած զինծառայողների ծնողները, այրին, մինչև 27 տարեկան զավակները պետական բուհերում կուսանեն անվճար |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն` 86 ձայնով:

Ըստ նախագծի` զոհված (մահացած) զինծառայողների կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ծնողների, այրու, մինչև 27 տարեկան զավակների ուսումնառությունը պետական բուհերում կիրականացվի բյուջեի միջոցների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել